Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Լենա Նազարյանի մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Լենա Նազարյանի մասին
17.11.2020 | 14:36

ԱԺ կին փոխնախագահ Լենա Նազարյանը ստում է՝ ասելով, որ ԲՀԿ-ի պատգամավորները մասնակցել են խժդժությունների, այդ կապակցությամբ, կարծում եմ, մենք իրավական գործընթաց կսկսենք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Նայեք Լենա Նազարյանի էջը, եթե չի հեռացրել, նա իր էջերում «շեյր» էր անում «կամուֆլյաժ» հագած որոշ ազատամարտիկների կոչեր, ովքեր ասում էին՝ հեսա դիրքերից իջնեք, գալու ենք, մտենք ընդդիմադիրների տները: Հաշվեհարդարների կոչեր էին անում: Նա իր էջում դնում է բռնության կոչեր, հետո իրենց ֆեյքինդուստրիաներով մեզ մեղադրում բռնության համար», - ասաց նա:

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ